Հակերային հարձակման է ենթարկվել «Թուրան» լրատվական գործակալության համացանցային նախագիծը
Հունվարի 24-ի կեսգիշերից հետո արգելափակվել է «Թուրան» լրատվական գործակալության համացանցային օրգան հանդիսացող «contact.az» լրատվական կայքը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հատկանշական է, որ արտերկրից կայք մտնելը ազատ է:
Աղբյուրի փոխանցմամբ, սա նշանակում է, որ արգելափակումը կատարվել է երկրի ներսում:
Այս կապակցությամբ գործակալության պրովայդերը այդպես էլ չկարղացավ տալ տրամաբանական բացատրություն այն հարցին, թե ինչու էր արգելափակվել կայքը:
Առկա են բոլոր պատճառները ենթադրելու, որ դա իրականացվել է համապատասխան կառույցների կողմից:
Ըստ գործակալության՝ սրա հիմնական նպատակն է եղել սահմանափակել ընթերցողների հասանելիությունը Իսմաիլի շրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվությանը:
Նախորդիվ`
Ադրբեջանագետ. Ադրբեջանի Իսմաիլլիի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները սպասելի էին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան