Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիվիլին Չախալյանին Վրաստանի թշնամի է անվանել
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը՝ քննադատելով նորընտիր իշխանություններին նման որոշում կայացնելու համար: Ասուլիսի տեսագրությունը զետեղված է նաև նախկին վարչապետի ՖԲ-յան էջում:
Մերաբիշվիլին Չախալյանին անվանել է Վրաստանի պետականության համար սպառնալիք ներկայացնող անձ և նշել, որ թեև Վրաստանի նախագահի աշխատակազմը և անվտանգության խորհուրդը զգուշացրել են Իվանիշվիլիին Չախալյանի ով լինելու մասին, այդուհանդերձ վերջինիս ազատ են արձակել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները