Կասիլյասի վերադարձը հետաձգվում է
Ձախ ձեռքի մատի հաջող վիրահատությունից հետո հայտնի են դարձել նաև Մադրիդի «Ռեալի» և աշխարհի լավագույն դարպասապահ Իկեր Կասիլյասի վերադարձի ժամկետները: Բժիշկ Միգել դել Սերրոյի խոսքերով, ով վիրահատել է դարպասապահին, վերականգնումը կպահանջի 8-10 շաբաթ: Դա հաստատ բացառում է Կասիլյասի մասնակցությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներին: Ավելին` նա կարող է շարք վերադառնալ միայն ապրիլի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են