Երևանի Կենտրոնում երթուղային է շրջվել. Կան վիրավորներ (լրացված, լուսանկարներ)
Երևանի կենտրոնում երթուղային տաքսի է շրջվել: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում: 18 համարի երթուղայինը, բախվելով տաքսի ծառայության մեքենային, շրջվել է:
Նախնական տեղեկություններով, կան տուժածներ: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հրապարակած տվյալներով, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Առաքելյան ծնվ. 1990 թ.) բախվել է թիվ 18 երթուղու «ԳԱԶել» մակնիշի պետհամարանիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:
ՃՏՊ-ի հետևանքով ուղևորներ Գ. Հարությունյանը, 1957 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1951 թ» ծնված Ն. Թովմասյանը, ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ, տեղափոխվել են «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա