Cumhuriyet. Հայերը պատրաստվում են 2015-ին, տեսնենք թուրքերն ի°նչ կանեն
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի սյունակագիր Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է 40 տարի առաջ ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - Armenian Secret Army for the Liberation of Armenia) զինյալների կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք դիվանագետներ՝ Լոս-Անջելեսի գլխավոր հյուպատոս Մեհմեթ Բայդարի և հյուպատոս Բահադըր Դեմիրի պատմությանը:
Հոդվածագիրը նշում է, որ պետք է սպանված թուրք դիվանագետների հիշատակի միջոցառումներ կազմակերպեն: Ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ 2015-ին ընդառաջ հայերը նախապատրաստվում են համաշխարհային մասշտաբով նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
«2015-ին մնացել է 2 տարի: Տեսնենք Թուրքիան ներկայացնելու համար սպանված առաջին դիվանագետներին թուրք ժողովուրդը ինչպե°ս ու ինչքա°ն կհիշի»,- տարակուսանքով եզրափակում է Ութքու Չաքըրօզերը:
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակներին, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում