Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլև ՀՅԴ-ականները
«Հրապարակը» գրել է. «Փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլև ՀՅԴ-ականները: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու եղբայրը` ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց խոստացել էժան գնով` 6 հազար դրամով, ազոտական պարարտանյութ տալ, ինչպես նաև վարելահողերի համար նախատեսվող` կրկին շուկայականից էժան գնով վառելանյութ տրամադրել: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Արամայիս Գրիգորյանը հավակնում է Արարատի մարզպետի պաշտոնին»: