Հովիկ Աբրահամյանը ծնունդը նշել է «Օջախ»-ում
«Հրապարակը» գրել է, որ նախընտրական քարոզչության լարված շրջանը չի խանգարել ԱԺ խոսնակ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին ճոխ նշել ծննդյան տարեդարձը: Երեկ թերթը տեղեկություններ է ստացել, որ Աբրահամյանը ծննդյան 55-ամյակը նշել է խնամուն պատկանող «Օջախ» ռեստորանում: «Սակայն վերջինիս ծննդյան տոնակատարությունը ներկաների մոտ տպավորվել է Սերժ Սարգսյանի բացակայությամբ: Բոլորին զարմացրել է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվել արարողությանը, փոխարենը հրավերը չի մերժել նրա քաղաքական ախոյան Տիգրան Սարգսյանը: Ավելին, ասում են՝ վերջինս ու Արգամիչը շատ ջերմ են շփվել, հերթական անգամ փորձելով ցրել կասկածները, թե իրենք հակառակորդներ են: Դե, ավելորդ է նշել, որ փոխադարձ պրոտոկոլային կենացներ են խմել»,- գրում է թերթը: