Դպրոցներում դահլիճ կտրամադրեն բոլոր թեկնածուներին
«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում անցկացրեց Դավիթաշենի թիվ 189 հանրակրթական դպրոցի դահլիճում: Դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանից թերթը հետաքրքրվել է, թե կրթության նախարարությունը թույլատրե՞լ է հանդիպումը դպրոցի դահլիճում: «Կուսակցությունից ասացին, և ես իրավունք չունեմ չտալու: Բոլոր թեկնածուները, ովքեր ուզում են, մենք իրավունք ունենք տալու»,-ասաց տնօրենը: «Ժամանակ»-ի հարցին` եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուսները գան, նրանց էլ թույլ կտա՞ դպրոցի դահլիճում քարոզչություն անել, Սերգեյ Պետրոսյանը հավաստիացրեց. «Այո, միանշանակ, ես խոստանում եմ»: