«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Տուժած ուղևորներից որևէ մեկի վիճակը ծանր չէ
18 համարի երթուղային տաքսու կողաշրջվելու հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված երեք վիրավորներից որևէ մեկի վիճակը ծանր չէ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:
«Նրանք երեքն են, տեղափոխվել են վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,-ասաց ընդունարանի աշխատակիցը, միաժամանակ նշելով, թե այս պահին չի կարող հստակեցնել, ուղևորներից ով ինչ վնասվածքներ է ստացել:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հրապարակած տվյալներով, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Առաքելյան ծնվ. 1990 թ.) բախվել է թիվ 18 երթուղու «ԳԱԶել» մակնիշի պետհամարանիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:
ՃՏՊ-ի հետևանքով ուղևորներ Գ. Հարությունյանը, 1957 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1951 թ. ծնված Ն. Թովմասյանը, ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ, տեղափոխվել են «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նախորդող հրապարակում`
Երևանի Կենտրոնում երթուղային է շրջվել. Կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա