Հ.Քուշկյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներոմ Դիլիջանում մասնակցեց «Տավուշ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Նշենք, որ «Տավուշ» կենտրոնի հիմնադիրը Հարություն Քուշկյանն է:
Վերջինս, ներկայացնելով իրականացված աշխատանքները, նշեց, որ համաձայն ՀՀ նախագահի մարզերի համաչափ զարգացման բացառիկ ծրագրի է, այսօր բացվում այս կենտրոնը:
«Կենտրոնը հագեցված է ունիկալ, արդիական սարքավորումներով, դրանք ծառայելու են տարածաշրջանի բնակիչների կարիքների բավարարմանը»,-ասաց նա:
Հ.Քուշկյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին առողջապահության ոլորտին ցուցաբերած ուշադրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին