Ս. Օհանյան. Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ու դիվերսիաներ իրականացնել
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում կայացած՝ ՀՀ բանակի 21-ամյակին նվիրված «Երազի իմ երկիր...» խորագրով միջոցառմանը: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարդաց «Արիության դաս» թեմայով դասախոսություն:
Նախարարը խոսեց 2012 թ.-ի բանակի ձեռքբերումների ու բացթողումների մասին. «Կարգապահության առումով առաջընթացի և արդյունքների պահպանման տարի էր: 2013 թվականին պետք է ամեն ինչ անել, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն արատավոր երևույթները վերացնելու համար»,- նշեց Ս. Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ու դիվերսիաներ իրականացնել. «Բայց ես միշտ ասում եմ, որ մենք պետք է հպարտանանք, որ ունենք զինվորներ, ովքեր ոչ մի պարագայում չեն թողնում դիրքերը, սա նշանակում է, որ նրանք ստացել են այն դասը, որը տվել է նրանց հրամանատարական կազմը»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ավելացրեց, որ Աստծուց միշտ փորձություններ է խնդրում, որ եղած զգոնությունը երբեք չպակասի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում