Սերժ Սարգսյան. Մեր քաղաքական թիմի առջև կանգնած է խնդիր` ծրագրերը դարձնել ապագայամետ
«Անցած հինգ տարիների ընթացքում իմ և ձեր ջանքերի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր մեկնարկային հարթակ ստեղծելու: Իրականացված բարեփոխումները մի շարք ոլորտներում արդեն տեսանելի դարձան, մնացածը դեռ ընթացքի մեջ են»,-այս մասին Իջևան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Մեր քաղաքական թիմի առջև կանգնած է խնդիր` ծրագրերը դարձնել ապագայամետ, իսկ խնդիրների լուծումների մեթեդոները` ճկուն: Մեզ համար իշխանության ղեկին լինելը պայմանավարոված է ժողովրդին անվերապհ ծառայելու մղումով»,-ասաց ՀՀԿ առաջնորդը:
Ս. Սարգսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է քայլեր ծրագրել` հաշվի առնելով խնդիրների առաջնայնությունները:
«Օգնելու ենք համայնքներին ավելի արդյունավետ ինքնակազմակերպվել: Պաշտոնյան պետք է զերծ մնա սեփական թվացյալ կարևորությունը ցուցադրելու գայթակղությունից»,-իջևանցիներին խոստացավ գործող նախագահը:
Անդրադառնալով ազգային անվտանգության խնդիրներին՝ թեկնածուն նշեց, որ պաշտպանական ոլորտի աշխատողներին կա հստակ հրահանգ` խստորեն հակադարձել մեր քաղաքացիներին թիրախավորող ոսոխին:
Կրթական խնդիրների վերաբերյալ ասաց, որ այս տարվա փետրվարի 1-ից ուսանողը կարող է միայն ծնողների համաձայնությամբ, առանց որևէ գրավի ստանալ ուսման վարկ, որը կարող է վճարել ուսումն ավարտելուց հետո:
Ելույթի ավարտին նախագահի թեկնածուն կարևորեց որակյալ ընտրությունների անցկացումը` խնդրելով ցուցաբերել առավել ակտիվ մասնակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա