Սերժ Սարգսյան. «Բարեկեցությունը բոլոր ընտանիքներում պետք է հիմնվի աշխատանքի և հավասար հնարավորությունների վրա»

Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: ՀՀ նախագահի թեկնածուն, մասնավորապես, եղել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին, Դիլիջան համայնքներում և ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել իր նախընտրական ծրագրի դրույթները, բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով՝ խոսել առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ գալիք հինգ տարիների քայլերը նախանշված են երկրի համաչափ զարգացումն ապահովելու առաջնայնությունը հաշվի առնելով: Նա ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն է հատկացվելու համայնքների ավելի արդյունավետ ինքնակազմակերպմանն աջակցելուն, համատիրությունների զարգացմանը, որը թույլ կտա ավելի արդյունավետ տնօրինել սեփական ռեսուրսները, բարձրացնել բնակֆոնդի շահագործման արդյունավետությունը:

«Ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունները պետք է լինեն թափանցիկ, և հանրային պաշտոնյան պետք է զերծ մնա սեփական թվացյալ կարևորությունը ցուցադրելու կեղծ ու շատ վտանգավոր գայթակղությունից»,-ընդգծել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Հիշյալ երկու մարզերում Սերժ Սարգսյանը խոսել է նաև բնության նկատմամբ ամենօրյա հոգածության անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականությանը:

Սահմանամերձ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է մարդկանց մտահոգող մեկ այլ խնդրի՝ սահմանների պաշտպանությանն ու ամենօրյա աչալուրջ հսկողության տակ գտնվող՝ ազգաբնակչության անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքներին:

Սոցիալական խնդիրների հետ կապված, ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ բարեկեցությունը բոլոր ընտանիքներում պետք է հիմնվի աշխատանքի և հավասար հնարավորությունների վրա: Մարզերում կենցաղային պայմանների բարելավումը, համայնքային ծառայությունների ընդլայնումը և ենթակառուցվածքների զարգացումը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, շարունակելու են մնալ ուշադրության կենտրոնում:

«Մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացման գործում վերջին տարիներին արձանագրել ենք էական առաջընթաց, բայց սա միայն սկիզբն է: Մատչելի ու որակյալ առողջապահության ապահովումը շարունակելու է մնալ մեր օրակարգում, ընդլայնելու ենք մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը՝ բուժհաստատությունների արդիականացման, նորագույն տեխնիկական միջոցներով հագեցման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ:

Առավել զգալի են լինելու քայլերը կրթության որակի և մատչելիության գործում: Հաջորդ տարվանից յուրաքանչյուր առաջին դասարանցու մենք տրամադրելու ենք անվճար համակարգիչ: Նախադպրոցական կրթության որակը ևս տեսանելի կերպով բարելավվելու է, շատ համայնքներում կառուցելու ենք նոր մանկապարտեզներ, որոնց կարիքը շատ է զգացվում նաև այս մարզում: բուհական կրթական համակարգում ևս նախատեսում ենք շոշափելի փոփոխություններ իրականացնել: Նախորդ տարիներին կուտակվել է հսկայական փորձ, և շարունակելու ենք առավել հետևողական լինել այդ հարցում: Երկար տարիներ է, ինչ Իջևանում գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը, և դրա օրինակով կարող ենք ասել, որ այդ բուհը, ինչպես նաև հանրապետության մյուս բուհերը, պետք է դառնան ժամանակակից հասարակության և համայնքի առաջընթացի հենքը: Հայաստանի համաչափ զարգացման առումով մարզային բուհերը կարևորագույն առաքելություն ունեն, և պետք է աչալրջորեն ու համակարգված ձևով հետևեն հասարակություն-գիտություն կապը խթանելու գործընթացին: Երիտասարդի համար բուհ ընդունվելը կդառնա ավելի դյուրին, միաժամանակ, կրթության որակի և չափորոշիչների նկատմամբ լինելու ենք առավել խստապահանջ: Բարձրագույն կրթությունը անվճար ենք դարձնելու անապահով ընտանիքների համար, մյուսների համար ապահովելու ենք երկարաժամկետ և մատչելի վարկավորման հնարավորություն: Ուրախ եմ ձեզ հաղորդելու, որ արդեն փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին և ստանալ կրթության համար վարկ առանց որևէ գրավի՝ միայն ու միայն ծնողների համաձայնությամբ, երկարաժամկետ, այնպես, որպեսզի այդ վարկը մարվի ուսում ստանալուց հետո:
Առողջ սերնդի դաստիարակության գործում առանձին ուշադրություն է հատկացվելու սպորտի մասսայականացմանը: Շախմատի առումով մեր կատարած քայլի մասին արդեն Հայաստանից դուրս են խոսում: Ես վստահ եմ, որ օգտագործելով այդ փորձը, պետք է առավել մասսայականացնենք սպորտը թե՛ դպրոցներում, թե՛ համայնքային կյանքում: Ներկայացվելու են նոր պահանջներ սպորտային կրթության նկատմամբ: Պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի կառուցել նոր սպորտդպրոցներ, որոնց շնորհիվ կունենանք ոչ միայն առողջ, ֆիզիկապես ու հոգեպես տոկուն սերունդ, այլ նաև կլուծենք հարակից մի շարք խնդիրներ»,-ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն բոլորին կոչ է արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով, որ ամենակարևորը որակյալ, ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է: «Իշխանություններն անցողիկ են, մնայունը Հայրենիքն է: Եվ հենց այդ պատճառով իշխանությունների պարտքն է ժողովրդի հետ միասին ստեղծել մնայուն արժեքներ՝ թե՛ նյութական, թե՛ հոգևոր: Հայրենիքը մնայուն է և հարատև հենց ա՛յդ արժեքներով: Աջակցե՛ք ինձ, և մենք միասին կկատարենք մեր պարտքը հանուն մեր երկրի հարատևության, հանուն մնայուն Հայրենիքի, որ կարող է լինել միայն ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուն, ընտրողների հետ հանդիպումներից բացի, Շորժայում ծանոթացել է Սևանա լճում ձկնաբուծության պիլոտային ծրագրին, պատասխանատուների հետ տեղում քննարկել Սևանա լճի հիմնախնդիրները: Գոշավանքում Սերժ Սարգսյանը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնակատարությանը՝ երիտասարդների օրհնության արարողությանը, այցելել է նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոն, շրջել նորակառույց համալիրում, ինչպես նաև ներկա գտնվել «Տավուշ» բժշկական կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի բացման արարողություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}