Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա առաջին նվաճումը նվիրում է հայ զինվորին
Հունվարի 26-28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց «Մրցաշրջան-2013»-ի սամբոյի առաջին միջազգային «A» դասի մրցաշարը, որը, կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, նաև աշխարհի սամբոյի գավաթի փուլերից մեկն է:
Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, մարզական սամբոյի 90 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:
Քանի որ այս մեդալները նվաճվել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա առաջին նվաճումը նվիրում է հայ զինվորին՝ սկսած շարքայինից, ավարտած գերագույն գլխավոր հրամանատարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում