Հայկական բանակի մասին ֆիլմը՝ միջազգային կինոփառատոնում /տեսանյութ/
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի և նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող "Zoom Zblizenia" միջազգային կինոփառատոնին:
Այս մասին տեղեկացնում է «Կինը» ֆիլմի ստեղծագործական խումբը:
Ըստ աղբյուրի, առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին:
Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են Արցախյան պատերազմի մասնակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները