Բակո Սահակյան. Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:
Ստեղծվելով մեր ժողովրդի համար օրհասական պահին և թրծվելով պատերազմի բովում` հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, կարողացավ արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը և այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:
Եվ այն, որ այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ նաև Ձեր անձնական ջանքերի և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:
Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի զորացման ու բարգավաճման»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին