«Ekklesia». Հայոց ցեղասպանությունը չի մոռացվում
«Ekklesia» պարբերականը տպագրել է միջազգային իրավաբան Հենրի Հակոբյանի՝ «Չի մոռացվում Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածը:
«Հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակման միջազգային օրն է, այս ընթացքում պետք է նաև հիշել մարդկության պատմության մեջ այնպիսի ցեղասպանություններ, ինչպիսիք են՝ Բոսնիա, Դարֆուր, Ռուանդա, Կամբոջիա: Այս օրերին մենք չպետք է մոռանանք, որ պետք է պայքարել մարդկության դեմ կազմակերպված մասսայական բռնությունների և ոչնչացման արմատների դեմ, որպեսզի այն ապագայում չկրկնվի:
Այս տարի ապրիլին նաև լրանում է Հայոց ցեղասպանության 98 տարելիցը: Մենք՝ հայերս, թուրքերը և միջազգային հանրությունը միասին պետք է վերահաստատենք այս իրադարձությունը, հիմնվելով միջազգային պատմաբանների, կազմակերպությունների գիտնականների և իրավաբանների, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից ներկայացված գրականության վրա:
Մենք պետք է նաև հարց տանք, թե ինչպե՞ս ներկայում և ապագայում, զոհերի ժառանգները անարդարության և մարդկային ողբերգության պայմաններում կարող են նոր կյանք բացահայտելու և հույս ունենալու ուղղությամբ առաջ շարժվել»,- գրել է վերջինս:
«Տարիների ընթացքում, ես հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր գրելով այն համարել եմ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջան, ինչպես նաև աշխարհի համար մտահոգությունների թեմա: Ես պայքարում եմ հաշտեցման համար,այլ ոչ թե առճակատման: Ես նաև խոսել եմ մեր աշխարհում տեղի ունեցած աննկատ, առանց պատշաճ ուսումնասիրության ենթարկված ցեղասպանությունների մասին: Հոլոքոստի զոհերի հիշատակման միջազգային օրը ոչ միայն պետք է հիշել անցյալի մասին, այլ ՝ աշխարհի համար լավ ապագա կառուցելու հարցում միանալ: 19-րդ դարի ամերիկացի հեղինակ Հենրի Դեվիդ Թորուն նշել է. «Մի անհանգստացեք, եթե դուք կառուցել եք ձեր ամրոցները օդում, ուրեմն նրանք այնտեղ են որտեղ որ պետք է լինեն: Հիմա էլ դրա հիմքը պետք է դնել»,-գրում է Հենրի Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա