Իրանցի իրավապաշտպան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների փաստերն անընդունելի են
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների փաստերն անընդունելի են:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչ Ազիզ Ջավանփուրը:
Իրանցի իրավապաշտպանը, անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, մասնավորապես նշել է. «Վերջին օրերին Ադրբեջանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ամենախիստ եղանակով պատասխանեցին զինվորի մահվան առթիվ, ինչպես նաև Իսմայիլի շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցերին, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարներ բռության ենթարկվեցին, ոմանք էլ՝ ձերբակալվեցին»:
«Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովի և տասնյակ կրոնական գործիչների ձերբակալությունները մարդու իրավունքների սահմանափակումների ամենաակնհայտ փաստերն են: 12 տարի ազատազրկման դատապարտված Սամադովը զրկված է ոչ միայն տեղեկատվություն ստանալուց, այլ նաև բժշկից»,-նշել է Ազիզ Ջավանփուրը:
«Արաննյուզ»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովի ֆրանսիացի փաստաբան Անդրե Շամինն էլ վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանի դատական իշխանությունների կողմից իր պաշտպանյալին տեսակցելու հնարավորությունից զրկելը միջազգային իրավական նորմերի խախտում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան