Ստամբուլում հայերի նկատմամբ հարձակումների դեմ բողոքի ակցիա է իրականացվել
Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ կանանց նկատմամբ իրականացված հարձակումների առնչությամբ Ֆաթիհի համայնքապետ Մուսթաֆա Դեմիրը այցելել է Սբ Գևորգ հայկական եկեղեցի և իր ցավակցությունը հայտնել հայկական համայնքին: Դեմիրը նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են հայերի նկատմամբ իրականացված այդ հարձակումները և համբերություն է մաղթել տուժածների հարազատներին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» (Aksam) պարբերականը:
Նշենք, որ Սամաթիայում այս հարձակումները դատապարտող բողոքի ակցիա է տեղի ունեցել: Մոտ 500 ցուցարար, «Հայ հարևանիս չդիպչես» և «այլատյացությունը տեղ չունի» գրությամբ ցուցանակներով, քայլերթ են իրականացրել դեկտեմբերի 28-ին դաժանորեն սպանված հայուհու` Մարիցա Քյուչուքի տան մոտով: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Հրանտ Դինքի եղբայրը` Օրհան Դինքը:
Հիշեցնենք, որ միայն վերջին 1 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին