Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Հայաստանի ազգայի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր նախապատրաստվելու են Լյուքսեմբուրգի ընտրանու հետ խաղին:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Հրայր Մկոյան, առանց ակումբ
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Միխաիլ Մարկոսով, «Ուֆա», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ի սկզբանե նախատեսված էր այս հավաքին հրավիրել մոտ 30 ֆուտբոլիստների, քանի որ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում Ֆրանսիայում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու համար, բայց երբ պարզ դարձավ, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու, մարզչական շտաբը նպատակահարմար համարեց հրավիրել 22 ֆուտբոլիստների: Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը: Վարդան Մինասյանը չբացառեց նաև, որ հավաքականի վերջնական կազմում հնարավոր են փոփոխություններ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ավելացրեց, որ վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում