Gallup. Կողմնորոշվածների 66%-ը կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին
Հունվարի 15-23-ին անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, հարցման մասնակիցների 66 տոկոսը նշել է, թե իր ձայնը կտա ՀՀ նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանին: Ըստ հարցման արդյունքների, երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը` 10 տոկոս, այնուհետև` Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը` 4-ական տոկոս, Արամ Հարությունյանը` 1 տոկոս, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը չեն հաղթահարում 1 տոկոսի շեմը: Միաժամանակ հարցվածների 16 տոկոսը դեռ չի որոշել, որ թեկնածուին կաջակցի: Քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը կազմում է 61 տոկոս»:
Այս տվյալները հրապարակվեց այսօրվա ասուլիսում, որտեղ ամփոփվեց «Արմնյուզ»-ի նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից իրականացված նախընտրական երկրորդ հարցման արդյունքները:
Հանրային կարծիքի երկրորդ հարցումն իրականացվել է հունվարի 15-23-ը: Հարցմանը մասնակցել է 1020 մարդ Հայաստանի բոլոր շրջաններից: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները