Անդրանիկ Մատիկոզյանը գրավել է 2-րդ տեղը
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) և գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացված օփենում 5 հնարավորից վաստակել են 4-ական միավոր և բաժանել են 1-4-րդ տեղերը` միջազգային վարպետներ Դիոնիսիո Ալդամայի (Մեքսիկա) և Ջանիբեկ Ամանովի (Ղազախստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մատիկոզյանը գրավել է 2-րդ, Աբրահամյանը` 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) հաղթողներից հետ է մնացել կես միավորով և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 28 շախմատիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են