Սամվել Մայրապետյանը նոր տարածք է «ազատագրել» երևանցիներից
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, թե իր տեղեկություններով` «Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկը՝ Սամվել Մայրապետյանը, իր հերթական էլիտար շենքի համար «տարածք է ազատագրել» ՀՀ քաղաքացիներից։ Տարածքը կրկին Կենտրոն համայնքում է։ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում վեր է խոյանում Սամվել Մայրապետյանին պատկանող էլիտար շենքերից մեկը, որը տարիներ առաջ կառուցվեց` հարակից շենքերի բնակիչների բողոքներն անուշադրության մատնելով։ Շենքը տևական ժամանակ այդպես էլ բնակիչներ չունեցավ։
Մամուլում լուրեր եղան, որ այն ժամանակ Ռոբեբտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, հետագայում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ևս «փայ ունի» Մայրապետյանի էլիտար շինարարության բիզնեսում։ Հենց Արմենչիկի ցուցումով այն ժամանակ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ ստիպված եղան այդ շենքում բնակարաններ գնել, որտեղ, բնականաբար, չեն ապրում մինչև օրս»: Թերթը գրում է, որ Մայրապետյանի կառուցած շենքի դիմացի մայթում գտնվող սեփական տների բնակիչներին հրահանգել են, որպեսզի նրանք իրենց տները վաճառեն գործարարին, քանի որ տարածքը, ամեն դեպքում, ճանաչվելու է գերակա շահ և տրվելու է Մայրապետյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան