«Google»-ը օգնել է Մեծ Բրիտանիայի մի բանկչուհու փրկել իր որդու կյանքը
«Google» որոնողական համակարգը օգնել է Մեծ Բրիտանիայի մի բանկչուհու փրկել իր 12-ամյա որդու կյանքը: Այս մասին հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:
Համացանցային պարբերականի տեղեկություններով`վերջինիս որդին գանգատվել է գլխացավերից, տեսողության վատացումից և սրտխառնոցից։ Բժիշկը, ում դիմել է կինը սխալ ախտորոշում է տվել:
Ապահովության համար նա որոշել է երեխայի բոլոր ախտանիշերը փնտրել «Google» որոնողական համակարգում և պարզել է նման ախտանիշեր կարող են առաջանալ գլխուղեղի ուռուցքի դեպքում:
Արդյունքում կնոջ կասկածները հաստատվել են. մեկ այն բժշկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է 2.5 սմ-ոց ուռուցք:
Նշվում է, որ ախտորոշման ուշացման դեպքում տղային հնարավոր չէր լինի փրկել և նա կմահանար մեկ շաբաթվա ընթացքում։ Երեխան վրահատվել է Բիրմինգեմի մանկական հիվանդանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան