Մխիթարյան. «Պետք է խաղալ և պետք է շատ աշխատել»
Իսպանիայում ընթացող «Copa del Sol» մրցաշարի շրջանակներում նորվեգական «Ռուսենբորգի» նկատմամբ տոնած 1:0 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:
- «Ռուսենբորգը» փորձում էր «Շախտյորի» հակագրոհներին պատասխանել նույն ձևով: Նրանց հե՞տ էր ավելի հետաքրքրիր խաղալ, թե՞ «Գոթեբորգի»:
- Այո, երկուսն էլ բարդ հանդիպումներ էին, քանի որ թիմերը շատ կազմակերպված էին գործում: Ամենակարևորն այն էր, որ մենք մեր գրոհների և դրանց եզրափակման համար անհրաժեշտ տարածություններ էինք գտնում: Այո, գոլային պահերի իրացումը մի փոքր կաղում էր, բայց, կարծում եմ, որ մյուս խաղերում ամեն ինչ լավ կլինի:
- Այս հավաքների ժամանակ առաջին անգամ թիմի մեծ մասը խաղաց սկզբից մինչև վերջ: Դա հատուկ փորձությո՞ւն էր:
- Այո, Միստերը որոշ ֆուտբոլիստների հնարավորություն է տալիս խաղալ 90 րոպե, իսկ մյուսներին` հանգստանալ: Շուտով 3 օրը մեկ պաշտոնական խաղեր են լինելու: Միստերն արդեն մեզ այդ ռեժիմին է պատրաստում:
- Իսկ ինչպե՞ս եք հասցնում: Ամեն դեպքում ծանրաբեռնվածությունը մեծ է:
- Բարդ է, բայց պետք է խաղալ, պետք է աշխատել: Միայն այդ ռեժիմով, երբ ծանր մարզումներ ես անցկացնում, կարող ես խաղադաշտ դուրս գալ ու լավ մարզավիճակում լինել: Այդ իսկ պատճառով մենք նման մարզումներին պետք է սովորենք:
- Երկրպագուների կողմից աջակցություն զգո՞ւմ էիք:
- Այո, շատ հաճելի էր տեսնել ուկրաինացի երկրպագուներին` ընկերական մրցաշարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են