Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը` մեջք մեջքի
«ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավում առայժմ միայն նախագահի երկու թեկնածու է լիարժեք օգտագործում Երևանի քաղաքապետարանի առանձնացրած գովազդային տարածքները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը,- գրում է «Հրապարակը»:-Եթե մի պահ մոռանանք այս թեկնածուների անուններն ու կարդանք միայն կարգախոսները, կստացվի` «Դեպի ապահով Հայաստան... Հնարավոր է»: Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար` «մեջք մեջքի տված...» կամ` «մեջք մեջքի որ տանք...»: Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու` ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ...»: