«Ռոսիա» հեռուստաընկերությունը` նախընտրական քարոզարշավի մասին
Ռուսական «Ռոսիա» հեռուստաընկերությունը երեկ բավականին ծավալուն` մոտ 40 րոպե տևողությամբ հարցազրույց է անցկացրել նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է թեկնածուի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Հարցազրույց անցկացնելու առաջարկն արվել է հեռուստաընկերության կողմից: Հրանտ Բագրատյանը պատասխանել է նախընտրական շրջանին, ներքաղաքական վիճակին, իր նախընտրական ծրագրին, երկիրն այս վիճակից դուրս բերելու իր տեսլականին առնչվող հարցերի:
Կարինե Հարությունյանը թերթի թղթակցին ասել է, որ հարցազրույցի տեսագրությունը «Ռոսիայի» եթերում ցուցադրվելու է հինգշաբթի օրը` հունվարի 31-ին, ժամը 20-ին: Ըստ թերթի տեղեկությունների, հեռուստաընկերությունը նման ֆորմատով տեսանյութեր է պատրաստելու այլ թեկնածուների մասին ևս: