Իրանը ողջունում է Երևանի «Կապույտ մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու գործընթացը
Իրանը ողջունում է Երևանի «Կապույտ մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու գործընթացը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության հարցերով փոխնախարար Նազեմ Սամադովի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Մասուդ Ալավիան Սադրը:
Ւրանցի պաշտոնյան, ի պատասխան Ադրբեջանի անհիմն անհանգստությանը, թե վերանորոգման ժամանակ հնարավոր է, որ մզկիթը վնասվի, մասնավորապես պատասխանել է. «Մի երկրում, որի պետական կրոնը քրիստոնեությունն է, «Կապույտ մզկիթի» գրանցումը որպես կրոնական հուշարձան, նրա պահպանության ու հոգատարության համար ավելի շատ նախադրյալներ է ստեղծում, բացի այդ, մզկիթի վերանորոգումը կատարվել է իրանցի մասնագետների մասնակցությամբ»:
Նշենք, որ վերջերս ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության փոխնախագահ Մասուդ Ալավիան Սադրը իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» վերանորոգելուց և ամբողջական տեսքի բերելուց հետո քայլեր ձեռնարկել, որպեսզի այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
Նախորդող տեղեկատվություն՝
Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում
Իրանի մշակույթի նախարար. Իրանահայերը հասարակության կողմից հատուկ հարգանքի են արժանանում
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Տարբեր կրոններ դավանող հայերն ու իրանցիները դարեր ի վեր խաղաղ ապրել և ապրում են միմյանց կողքին
Հայերը գերազանց ներդրում են ունեցել Իրանի մշակույթի զարգացման գործում. Իրանցի մտավորականների գնահատականը