Ինչ կապ ունի Օսկանյանը բանակը վարկաբեկող նյութերի հետ
«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» բաժնում գրում է, որ թեև հրապարակային Վարդան Օսկանյանի ձայնը դուրս չի գալիս, այնուամենայնիվ, ստվերային որոշակի գործողություններ կատարվում են: Ըստ «Սիվիլիթասին» մոտ կանգնած աղբյուրի` օրերս այդ հիմնարկության գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը հանդիպում է ունեցել մի շարք «յուրային» լրագրողների, բլոգերների և ֆեյսբուքյան ակտիվիստների հետ: Ասում են, թե հենց այդ հանդիպման աղբյուրում` հենց Բանակի օրը` հունվարի 28-ին, համակարգված ձևով որոշ լրատվական կայքերում, բլոգներում, ինչպես նաև` «Ֆեյսբուք»-ում, զետեղվեցին բանակն ամենազզվելի ձևով վարկաբեկող նյութեր` հիմնականում շատ հիսթերիկ տոնով: «Դե, բնականաբար, այդ կեղտոտ գործը անվարձահատույց լինել չէր կարող…»,-գրում է թերթը: