ՕԵԿ-ը քարոզարշավ է անում` հանուն ապահով Հայաստանի
«Ժողովուրդ»-ը գրում է, որ շաբաթ օրը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի է եղել Լոռու մարզում: Բանն այն է, որ Բաղդասարյանը որոշել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «անկախ», հանուն «ապահով Հայաստանի»` քարոզչություն իրականացնել, որի ժամանակ օգտվելով առիթից, գովերգել իրեն ու իր ՕԵԿ-ը: Նա Վանաձորի թատրոնի դահլիճում «բոցաշունչ» ելույթ է ունեցել, հայտարարել, թե այսքան ժամանակ միայն ինքն է կատարել իր խոստումները: Հիշեցրել, թե միայն իրենք են այն օրենքի հեղինակները, որով մարդկանց վերադարձվում են ավանդները: