Հայաստանի մարքսիստը դեռ չի կողմնորոշվել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը չի հետևում նախագահի թեկնածուների քարոզարշավի ընթացքին: «Ոչինչ չունեմ սովորելու, որոնելու և ակնկալելու դրանցից»,- թերթի հետ զրույցում ասել է նա` հավելելով, թե այս ընթացքում հասկացել է մի բան, որ դաշտում առկա է գաղափարական, կադրային և բարոյահոգեբանական ճգնաժամ: Իսկ թե 8 թեկնածուներից ում է պատրաստվում իր ձայնը տալ Հայաստանի գլխավոր մարքսիստը` դեռ չի կողմնորոշվել: Այդ մասին կխոսի հաջորդ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում