«ՎիմպելԿոմ»-ը իր բջջային կապի բաժանորդներին կտրամադրի Վիկիպեդիայի անվճար մուտքի հնարավորություն
«ՎիմպելԿոմ Լտդ» («ՎիմպելԿոմ» «Ընկերություն» կամ «Խումբ») (NYSE: VIP) hեռահաղորդակցության առաջատար օպերատորը, Վիկիպեդիայի օպերատոր Վիկիմեդիա հիմնադրամը, որը վեբ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված բազմալեզու անվճար հանրագիտարան է, այսօր հայտարարել են համագործակցության մասին, որի շրջանակում «ՎիմպելԿոմ»-ը իր բջջային կապի բաժանորդներին կտրամադրի Վիկիպեդիայի անվճար մուտքի հնարավորություն: Այս մասին հայտնում են «ՎիմպելԿոմ»-ից:
«Wikipedia Zero»-ի միջոցով «ՎիմպելԿոմ» շարժական կապի բաժանորդներին կտրամադրվի անվճար մուտքի հնարավորություն Վիկիպեդիա անվճար հանրագիտարանի բջջային տարբերակին տեքստային ձևաչափով: Անգլերեն լեզվով տարբերակին զուգահեռ հոդվածները հասանելի կլինեն նաև տվյալ երկրի լեզվով:
Վիկիպեդիան երբևէ կազմված ամենամեծ տեղեկատվական հավաքածուն է: Ներառելով ավելի քան 23 միլիոն հոդված 280 լեզվով` Վիկիպեդիան աշխարհի հինգերորդ ամենից շատ այցելություն ունեցող կայքէջն է և ունի ավելի քան 483 միլիոն ընթերցող:
«ՎիմպելԿոմ»-ի Կոմերցիոն և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշել է. «Աշխարհի վեցերորդ ամենախոշոր հեռահաղորդակցության օպերատորը և հինգերորդ ամենամեծ կայքէջը հանդես են գալիս համատեղ առաջարկով` տրամադրելով մեր բաժանորդներին անվճար գիտելիքներ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն հատկապես զարգացող շուկաներում: Սա փոխշահավետ համագործակցություն է, որը մեզ թույլ կտա խթանել շարժական ինտերնետի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում` միևնույն ժամանակ աջակցելով Վիկիպեդիայի առաքելության իրականացմանը. այն է անվճար մուտք տրամադրել համաշխարհային գիտելիքների շտեմարանին»:
Վիկիմեդիա հիմնադրամին կից բջջային կապի բաժնի ղեկավար Կուլ Տականաո Վադհան էլ նշել է. «Շատ ուրախ ենք, որ «ՎիմպելԿոմ»-ը միանում է մեզ միասին հաղթահարելու բջջային հեռախոսներից Վիկիպեդիա մուտք գործելու արգելքը: Այս համագործակցությունը ևս մեկ քայլով մեզ մոտեցնում է մեր առաքելությանը. անվճար գիտելիքները հասանելի դարձնել մոլորակի յուրաքանչյուր բնակչին: Համագործակցելով աշխարհի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի` «ՎիմպելԿոմ»-ի հետ, մենք այժմ կարող ենք ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղ կարող ենք տարածել Վիկիպեդիային անվճար մուտք գործելու հնարավորությունը: Այս համագործակցության շնորհիվ «Wikipedia Zero»-ն հասանելի կլինի աշխարհի 330 միլիոն բջջային կապի բաժանորդներին»:
«Wikipedia Zero» կներդրվի «ՎիմպելԿոմ»-ի գործառնություններում այս տարվանից սկսած` շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի զարգացող շուկաների վրա: «Wikipedia Zero» նախաձեռնությունը կլինի համագործակցության առաջին քայլը, հետագայում երկու գործընկերները ծրագրում են համատեղ մշակել լրացուցիչ Վիկիմեդիա ծառայություններ` ուղղված զարգացող շուկաներին:
Այս համաձայնագիրը «ՎիմպելԿոմ»-ի հետևողական ռազմավարության մի մասն է կազմում և լրացնում է նախկինում հայտարարված համագործակցությունը Opera Mini-ի հետ, որը նպատակ ուներ առաջարկել շարժական վեբ բրաուզեր` հարմարեցված տարրական բջջային հեռախոսներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան