Ոստիկանություն. Քաղաքացիները ընտրություններին չեն կարող մասնակցել նույնականացման քարտով
Այս օրերին անձնագրերի փոխարեն նույնականացման քարտ ստացող Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններրին չեն կարող մասնակցել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով, նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները ընտրություններին պետք է մասնակցեն բացառապես իրենց հին անձնագրերով: Իսկ եթե քաղաքացին անձնագիր չունի` կորցրել է կամ փոխանակման է տվել, ապա քաղաքացուն տրվում է հատուկ փաստաթուղթ, որը կոչվում է «9 ձև» և որով կարող են մարդիկ մասնակցել ընտրություններին:
Քոչարյանը նաև ասաց, որ նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու համար Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, իսկ քանի դեռ անձնագրերը կան, դրա անհրաժեշտությունը դեռևս չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները