Նոր մանրամասներ` թուրքական բանակում սպանված հայ զինվորի գործով դատավարությունում
Թուրքիայի զինված ուժերի Բաթմանի զորամասում թուրք զինվորի կողմից սպանված ժամկետային զինծառայող ազգությամբ հայ Սևակ Բալըքչըի գործով դատավարությունում ի հայտ են եկել նոր մանրամասներ: Պաշտոնական վարկածի համաձայն` Սևակի սպանությունն անզգուշության հետևանք է. շարքային Քվանչ Աղաօղլուն իբր իրեն ամրակցված զենքից անզգուշաբար կրակ է բացել Սևակի վրա:
Սպանության գործով հերթական դատալսման ժամանակ, ըստ «CNNTurk» լրատվականի, ներկայացվել է դեպքի վայրում կատարված զննության եզրակացությունը: Պարզվում է, որ Սևակին հրազենային վնասվածք հասցնելուց հետո Աղաօղլուն մյուս զինվորների օգնությամբ նրա մարմինը տեղափոխել է զորամասի հսկիչ անցագրային կետ: Այնուհետև հիշյալ վայր է տարվել նաև այն զենքը, որով կատարվել է սպանությունը և դեպքի վայրից հավաքել են դատարակ պարկուճները, մինչդեռ հարկավոր էր դրանց ձեռք չտալ և թողնել դեպքի վայրում որպես իրեղեն ապացույցներ:
Իրավապահ մարմինների ժամանումից հետո վերոնշյալ իրեղեն ապացույցները դարձյալ հետ են տարվել դեպքի վայր: Իրեղեն ապացույցների դիտավորյալ այս տեղափոխությունները կասկածի տակ են առնում Սևակին անզգուշաբար սպանելու մասին պաշտոնական վարկածը:
Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում