Է. Շարմազանով. Նախագահը դեռ քարոզարշավի սկզբին էր արտագաղթին անդրադարձել
Մամուլում և սոցցանցերում ակտիվ կերպով քննարկվում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում արտագաղթի մասին դրույթի բացակայության հարցը: Թեմայի շուրջ Panorama.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց ՀՀԿ մամուլի խոսնակ, կուսկացության շտաբի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազամովին:
«Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Արտագաղթի հարցին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ հստակ անդրադարձել է:
Ավելին, Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսել է արտագաղթը կանխելու, այլ երկրից տարբեր պատճառներով հեռացածներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտության մասին»,- ընդգծեց բանախոսը:
Է. Շարմազանովի խոսքերով, նախագահը դիպուկ արտահայտվել է ինչպես արտագաղթի (http://www.serzhsargsyan.am/statements/item/2013/01/21/Campaign-Serzh-Sargsyan-speech/), այնպես էլ կուսակցության առաջիկա ծրագրերի մասին: