ՀԱԿ կուսակցության նախագահ հավանաբար կդառնա Լևոն Զուրաբյանը
«168 ժամը» գրում է. «ՀԱԿ-ում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե այդ կառույցը կարող է վերակազմավորվել և դառնալ կուսակցություն: Այդ մասին ակնարկել է նաև մոսկվաբնակ, «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը: ՀԱԿ անդամների մեծամասնությունը, սակայն, չի ցանկանում կորցնել իր ինքնուրույնությունը և իր սեփական կուսակցությունը լուծարելով` դառնալ ՀԱԿ անդամ: Բայց այս ձևով, երբ կուսակցություններից յուրաքանչյուրն ամեն անգամ իր դժգոհությունն է ներկայացնում ՀԱԿ քայլերից, ևս չի կարող շարունակվել: Ենթադրվում է, որ ՀԱԿ կուսակցության նախագահ կդառնա Լևոն Զուրաբյանը»: