7 ընկերություններ Հայաստանը կներկայացնեն Մադրիդում
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունվարի 30-ից փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղական 7 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի hանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, նախորդ տարի «Fitur»-ին մասնակցել են 9506 զբոսաշրջային ընկերություն 167 երկրներից. այն ունեցել է շուրջ 120 հազար մասնակից և 92 հազար այցելու: Ցուցահանդեսը լուսաբանել են ավելի քան 6300 լրագրողներ 54 երկրներից:
Ցուցահանդեսի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ կազմակերպվելու է ներդրողների համաժողով, որի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվելու է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը, գործարար միջավայրը՝ նպատակ ունենալով խթանել ներդրումների հոսքը Հայաստանում հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում