Հայաստանի հավաքականը Դանիայից տուն է վերադարձել հաղթանակով
Դանիայում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցել է «A» կարգի միջազգային մրցաշարի` մրցակցելով Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքականների հետ:
Հայ ըմբիշները նվաճել են յոթ մեդալ և հաղթանակ են տոնել թիմային հաշվարկով: Առաջին տեղեր են գրավել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը (Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), երկրորդ տեղեր` Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, երրորդ տեղեր՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հավաքականի տղաներն արդեն փետրվարի 3-ից կմասնակցեն Երևանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին հրավիրված են 24 ըմբիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում