Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը զարմացավ. «Հենց հիմա մարդիկ կուղարկեմ»
«Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում այս պահին կրկին այգի է զոհաբերվում շինարարությանը». ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զարմացավ, երբ Panorama.am-ն փորձեց պարզել, թե ի՞նչ նպատակով են ծառեր հատվում: «Ծառեր են հատվո՞ւմ»,- զարմացավ նա, ապա նշեց, թե Դավթաշենում երկու այգի կա: «Հենց հիմա մարդիկ կուղարկեմ էդ երկու այգին»,- ընդգծեց նա:
Նախաձեռնությունը նաև տեղեկացնում է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի մի խումբ բնակիչներ արդեն դիմել են քաղաքապետարանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարությունը և վերականգնել այգուն հասցված վնասը, սակայն քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկում: