Համերգ` նվիրված կոնսերվատորիայի 90-ամյակին
Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին նվիրված վաղը Կամերայյին երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես է գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգային ծրագրում հնչելու է Յ.Ս.Բախի, Լ.Բեթհովենի, Ռ.Վագների ստեղծագործություններից:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ.` նախ որպես երաժշտական կենտրոն, իսկ երկու տարի անց վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության:
Կոնսերվատորիայի առաջին հիմնադիրն էր բազմակողմանի զարգացած երաժիշտ-կոմպոզիտոր և երգչախմբային դիրիժոր, Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Ռոմանոս Մելիքյանը: Կոնսերվատորիայի առաջին դասախոսներն էին դաշնակահարներ Ա. Մնացականյանը, Ի. Մադաթյանը, Ե. Խոսրովյանը, ջութակահարներ Ա. Գաբրիելյանը, Դ. Սողոմանյանը, Գ. Միրզա-Ավագյանը, ինչպես նաև Ա. Կոտլյարևսկին և Ա. Այվազյանը:
Կոնսերվատորիան ունի ուսանողական սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական գործիքների նվագախմբեր և ժողովրդական երգչախումբ, կամերային խմբեր` եռյակ, քառյակ, փողային վեցյակ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները