Վրաստանի փոխվարչապետ. Էներգետիկայի ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կարևոր ուղղություն է
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, դեսպան Մանուկյանը, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը փոխվարչապետ Կալաձեի հետ, նախ շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը:
Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:
Հանդիպման ընթացքում դեսպանը և փոխվարչապետը քննարկել են նաև տարածաշրջանային և Վրաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպման կողմերը միասնական կարծիք արձանագրել են երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում