Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը կրկնապատկվել է
Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում գրանցվել է քաղցկեղով հիվանդների կրկնակի ավելացում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:
«1990-91 թվականին ունեցել ենք 3,5-4 հազար հիվանդ, իսկ արդեն 2011թվականին ՝ 7850 մարդ: 2012 թվականը դեռ չի ամփոփվել, բայց կունենաք, երեևի, շուրջ 8 հազար հիվանդ», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ մահացության մակարդակը հետևյալն է. «2011թվականին այդ թիվը կազմել է 5585, իսկ այս տարի կարող է հասնել 6000-ի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա