Վիկտոր Դալլաքյանը վերադարձել է
«Աշնանից սկսած՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ մի տեղ չէր երևում, հեռախոսազանգերին չէր պատասխանում, լուրեր կային, թե մեկնել է Ռուսաստան, սակայն հայտնի չէր, թե ինչու: Ոմանք էլ մտածում էին՝ նախագահական ընտրությունների շեմին մոսկովյան «հետաքրքիր» կառույցների գրադարաններում հատուկ թույլտվությամբ արխիվներ ուսումնասիրող պատմաբան Դալլաքյանը որոշակի առաքելությամբ է գտնվում այնտեղ»,- գրում է «Հրապարակը»:
Իսկ նախորդ օրը, ըստ թերթի, «Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը՝ Դալլաքյանին բարևելու, և բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է»: Պարզվում է՝ ընդամենը առողջական խնդիրներով է Մոսկվայում եղել: «Բուժվում էի,- տեղեկացրեց Վ. Դալլաքյանը,- մեկնել եմ նոյեմբերին, վերադարձել մի քանի օր առաջ: Արդեն լավ եմ»: