Բագրատյանը սկսել է հասկանալ, որ ՀԱԿ-ում այլևս անելիք չունի
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Գյումրիում իր նախընտարական շտաբի այցելության ժամանակ «Գալա» ընկերությանը տրված հարցազրույցում ասել է, թե հնարավոր է, որ ընտրություններից հետո դուրս գա ՀԱԿ-ից , քանի որ ըստ նրա, ՀԱԿ-ն իր առաքելությունը, այն է` Լևոն Տեր-Պետրոսյանին դարձնել նախագահ, չկարողացավ իրականացնել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ քաղաքականությունից: «Ես արդեն սկսում եմ հասկանալ, որ միգուցե այլևս անելիք չունեմ ՀԱԿ-ում: Համենայնդեպս, փետրվարի 18-ի ընտրություններից հետո` նախագահ դառնալուց հետո, բոլորին կհրավիրեմ ինձ մոտ կամ ինքս կգնամ այնտեղ և կհայտարարեմ, կասեմ` տղաներ ի՞նչ եք ուզում անել ՀԱԿ-ի հետ»,-ասել է Հ. Բագրատյանը: