«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքի հեղինակը Գյումրու հետ ոչ մի կապ չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հեղինակն է: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Արագած Ախոյանը ծնունդով Արագածոտնի մարզից է ու որևէ կապ չունի Գյումրու հետ: Թերթի հարցին, թե ինչու է հեղինակել այդ նախագիծը, պատգամավորը պատասխանել է. «Ես այդ նախագծի համահեղինակն եմ: Քանի որ մյուս հեղինակը` պարոն Բալասանյանը, դարձավ քաղաքապեետ, կարևոր օրենք էր, որոշեցի ինքս ԱԺ-ում առաջ տանել դա»: Թերթը նշում է, որ այս նախագիծը դեռևս չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ և հետաձգվել է մեկ տարով: