Սերժ Սարգսյանը չի մասնակցել վարչապետի և ԱԺ նախագահի ծննդյան տոներին
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծննդյան օրն էր, նա դարձավ 53 տարեկան: Ինչպես տեղեկացնում են թերթի ՀՀԿ-ական աղբյուրները` Տիգրան Սարգսյանն իր ծննդյան օրը նշել է Ամիրյան փողոցում գտնվող «Նոյան տուն» ռեստորանում: Խնջույքին ներկա են եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ և այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանը երեկ ներկա չի եղել վարչապետի ծննդյան առթիվ հրավիրված խնջույքին. նա եղել է Տավուշի մարզում: Ընդորում, Ս. Սարգսյանը կրկին քարոզարշավի պատճառով օրերս չի մասնակցել նաև Հովիկ Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը: «Ժողովուրդ»-ը նկատում է, որ, հավանաբար, վարչապետի ծննդյան օրը մեծ տոն է եղել ոչ միայն իր, այլև կառավարության աշխատակիցների համար, համենայնդեպս, վարչապետը երեկ ոչ մի պաշտոնական հանդիպման կամ միջոցառման չի մասնակցել: