Կոմկուսը թեկնածու չի առաջադրի և և առաջադրված որևէ թեկնածուի չի սատարի
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրի և առաջադրված որևէ թեկնածուի չի սատարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հավելելով Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը սույն որոշումը ընդունել է 2012թ դեկտեմբերի 29-ին գումարած կենտկոմի պլենումում:
«Մենք մտածեցինք, որ այս իրադրությունում առաջադրվելն անիմաստ է: Հիմնական կուսակցությունները չառաջադրեցին թեկնածու, մյուսներն էլ առաջադրեցին առաջադրելու համար: Մթնոլորտը նախընտրական չէ,այլ բավականին լարված: Մեկը հացադուլ է անում,մյուսը հանում է թեկնածությունը: Թե ինչու էր դրել` պարզ չէ: Այժմ հասարակությունը կիսված է: Մի կողմից կանգնած է 37% աղքատներով բանակ, մյուս կողմում`ստահոդ խոստումներ տվող թեկնածուներ»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
Panorama.am-ի այն հարցին, թե իր կարծիքով, նախագահական ընտրություններում չառաջադրված մյուս կուսակցությունները, ընդունելով այդ որոշումը, առաջնորդվել են արդյոք նույն շարժառիթներով, Ռուբեն Թովմասյանը նշեց, որ կարող է խոսել միայն ՀԿԿ-ի անունից, սակայն կարծում է որ «եթե կուսակցությունը հասել է նրան, որ ԱԺ-ում վերցրել է երկրորդ տեղը, և այն դեպքում, եթե կուսակցությունը 10-11 տեղ է կորցնում խորհրդարանում, ապա պետք է պայքարի իրենց հեղինակության համար»: