«Los Angeles Times». Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշակոթողից տարեկան 1.5 միլիոն խորհրդանշական թվով «արցունք» կթափվի
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը:
Այս մասին տեղեկացնում է «Los Angeles Times» պարբերականը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեն գովանաբել է նրա կողմից ներկայացված նախագիծը` անվանելով այն «զգացմունքային, ազդեցիկ նախագիծ», որն էլ ոգեշնչելու է գալիք սերնդին:
Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը կայանում է հետևյալում. քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը:
Մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազանը և այդ թիվը խորհրդանշում է 1915թ մինչև 1918 թ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը:
Այս ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիեցին:
«Սկզբում ես ինձ անարժան զգացի ` ով եմ ես, ինչպես արձագանքել նման կորստին: Ես երեք տարբեր գաղափարներ էի մտածել, սակայն ես կանգ առա այն նախագծի վրա, որից ես ամենաշատը սարսափեցի և հուզվեցի»,- նշել է 26-ամյա ֆրանսիացի Մենարդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները