Վաղվանից Քարվաճառի ու Շոշի բնակիչներն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն
Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ 2013 թվականի հունվարի 30-ից, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչներին հասանելի կլինի ինտերնետ ծառայությունից օգտվելու հնարավորություն:
Միաժամանակ Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ Քարվաճառ քաղաքի ու Հաթերք և Դրմբոն գյուղերի բաժանորդները կարող են օգտվել ընկերության ծառայությունների ողջ փաթեթից վերանորոգված և բարձր չափանիշներին համապատասխան սպասարկման կենտրոններում:
Համառոտ տեղեկատվություն Ղարաբաղ Տելեկոմի մասին
Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:
Այսօր ընկերությունը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով: Այսօր արդեն մայրաքաղաք Ստեփանակերտի, Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ շրջկենտրոնների, ինչպես նաև Քարին տակ, Տող, Ճարտար, Տյաք, Վարդաշատ, Թաղուտ, Այգեստան, Կարմրակուչ, Թաղասեռ և այլ գյուղերի բնակիչներն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն:
Ընկերությունն ունի մի շարք նոր և պատվախնդիր ծրագրեր, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում: Արդեն իսկ 2013 թ-ին այս նախագծերը կներկայացվեն հանրությանը` ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: