Ամերիկյան տնտեսությունը սկսել է կրճատվել
2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով` Միացյալ Նահանգների ՀՆԱ նախորդի համեմատ ընկել է 0,1 տոկոսով: Bloomberg-ը տեղեկացնում է, որ նման ցուցանիշն ավելի վատն է, քան կանխատեսվում էր վերլուծաբանների կողմից, ովքեր ենթադրում էին, որ կարձանագրվի ՀՆԱ 1,1 տոկոս աճ:
Ամերիկյան տնտեսության այս ցուցանիշը վատագույնն է 2009 թվականի երկորդ քառորդից, երբ նա դեռ ռեցեսիայի մեջ էր: 2012 թվականի երրորդ եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ 3,1 տոկոսի աճ:
Տնտեսական վերլուծությունների բյուրոյում շեշտվում է, որ 2012 թվականի վերջին եռամսյակի այդ տվյալները դեռ նախնական են, և պաշտոնական գնահատականները կտրվեն փետրվարի 28-ին:
Այնուամենայինիվ, արդեն այսօր բյուրոյում հաշվարկել են, որ ՀՆԱ անկումն առաջին հերթին կապված է մասնավոր ներդրումների և մասնավորապես` ռազմատեխնիկական ոլորտում կառավարական ծախսերի նվազման հետ: Նշվում է նաև, որ կրճատվել է նաև ներմուծումը:
Ընդհանուր առմամբ` ամբողջ տարվա արդյունքներով` 2012 թվականի ընթացքում ԱՄՆ ՀՆԱ աճել է 2,2 տոկոսով, այն դեպքում, որ 2011-ին աճը կազմել է 1,8 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա